ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները
03.12.2025 | 15:28

Մինչ ՌԴ նախագահի՝ հոդվածի վերնագրում արտահայտված այսօրվա սպառնալիքներին անդրադառնալը, նախ տեղեկացնենք, որ նախօրեին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն շատ բաց և ուղիղ կերպով հայտարարել է, որ Եվրոպան ներկայումս նախապատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի:

«Եվրոպան ներկայումս պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի, և հաջորդ շրջանում խաղադրույքն այն է, թե կհաջողվի՞ արդյոք կանխել ամբողջ մայրցամաքի լիակատար ոչնչացումը։ Քանի որ Եվրամիության ռազմավարական փաստաթղթերն ասում են, որ լիակատար մարտունակությունը պետք է ձեռք բերվի մինչև 2029 թվականը, ինչի արդյունքում Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմը հնարավոր կդառնա 2030 թվականին» (հունգարական Ժամբեկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Սիյարտոյի խոսքը մեջբերել է MTI գործակալությունը)։

Նախարարը կոչ է արել ընտրողներին մասնակցել 2026 թվականին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին և «թույլ չտալ, որ մենք, մեր երեխաները և մեր թոռները Եվրոպայում 21-րդ դարի կեսերին ապրեն պատերազմի պայմաններում»:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի վաղ հայտարարել էր, որ արևմտյան քաղաքական գործիչների և ԶԼՄ- ների հայտարարությունները վկայում են Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու Եվրոպայի նախապատրաստման մասին: Նրա խոսքով՝ 2030 թվականից հնարավոր պատերազմին պատրաստ լինելու մասին եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները խոսում են այն մասին, որ Բրյուսելը բացահայտորեն ռազմական ծրագրեր է մշակում:

Որպես միջազգային լրահոսին մշտապես հետևող վերլուծաբան, կարող եմ հավաստել, որ նրանք, ցավոք, ոչ ստում են, ոչ էլ չափազանցնում: Սիյարտոյի և Օրբանի հայտարարությունները հաստատող տեղեկությունները և փաստերը Եվրոպայի նենգ մտադրության առումով կասկածի որևէ տեղ չեն թողնում: Ամբողջ խնդիրն այն է, թե ՌԴ- ի հանդեպ առավել ագրեսիվ տրամադրված եվրոպական պետությունների ղեկավարներին վերջին պահին արդյոք կբավարարի՞ համարձակությունը և ինքնազոհաբերման գնալու պատրաստակամությունը, ինչպես նաև այն, թե այն քաղաքական գործիչները, որոնք կփոխարինեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, արդյոք կշարունակե՞ն նրանց ներկայիս քաղաքական ուղեգիծը:

Բացառված չէ նաև, որ Ռուսաստանի և ՌԴ ղեկավարության հանդեպ ինքնաթունավորման աստիճանի հասած իրենց ատելությամբ հայտնի Սատանայի ծնունդ կամ (և) ծառա վերոնշյալ եռյակը մեծ պատերազմը նախաձեռնի նույնիսկ ավելի վաղ՝ մինչև 2030 թվականը: Ահա դրա հնարավոր պատճառներից մեկը:

Մինչ այժմ վարած իրենց քաղաքականությամբ նրանք վա բանկ են գնացել, և Ռուսաստանի դեմ Ուկրաինայի միջոցով, իսկ որոշ առումներով և որոշ չափով նաև անմիջականորեն վարվող ներկայիս պատերազմում տանուլ տալու դեպքում, ինչն իրադարձությունների ներկայիս ընթացքով գնալով դառնում է անխուսափելի, Սթարմերը, Մերցը, Մակրոնը և ուրիշներ ոչ միայն դառնալու են քաղաքական դիակներ ու զրկվելու ընտրողների աջակցությունից, վերընտրվելու հնարավորությունից, այլև, շատ հնարավոր է, կանգնեն քրեական պատասխանատվության առջև՝ իրենց ղեկավարած երկրների պետական բյուջեներից Ուկրաինային ռազմական և այլ օգնություն ցուցաբերելու նպատակով բազմամիլիարդ ֆինանսական միջոցներ (հարկատուների միջոցները) քամուն տալու, հնարավոր է, նաև կոռուպցիոն գործարքների և այլ հանցագործությունների համար:

Կարծում ենք, իրենց երկարատև ազատազրկման հեռանկարը նրանք շատ լավ գիտակցում են, ինչը, բացառված չէ, նրանց դրդի ծայրահեղ քայլերի գնալ այն մարդու հոգեբանությամբ, որը համարում է, որ էլ կորցնելու բան չունի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում մանրամասն բացատրել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ- ի անդամ պետությունների վրա, Դրանում ոչ մի իմաստ չկա: Պուտինը փաստել է, որ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով, որպեսզի ուշադրությունը շեղեն ներքին խնդիրներից, սակայն «խելացի մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա ֆեյք է»:

Ռուսաստանը նշում է վերջին տարիներին ՆԱՏՕ- ի աննախադեպ ակտիվությունն իր արևմտյան սահմանների մոտ։ Դաշինքն ընդլայնում է ռազմական նախաձեռնությունները և դրանք անվանում է «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ- ում հայտարարել են, որ Մոսկվան բաց է մնում ՆԱՏՕ- ի հետ երկխոսության համար, սակայն իրավահավասար հիմունքներով, ընդ որում Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքի ռազմականացման ուղուց: Կրեմլում նշել են, որ ՌԴ- ն ոչ ոքի չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները:

Որ Սիյարտոն և Օրբանն ինչ- որ երևակայական բան չեն ասել և Ռուսաստանի դեմ պատերազմին Եվրոպայի նախապատրաստությունը միանգամայն իրական է, վկայում կամ առնվազն հուշում է նաև Պուտինի այսօրվա՝ իր մեջ անթաքույց սպառնալիք պարունակող հայտարարությունը: ՌԴ նախագահը նախ հայտարարել է, որ ռուսական հրամանատարությունն Ուկրաինայում գործում է վիրաբուժական եղանակով, ինչը, ընդգծենք, միանգամայն համապատասխանում է իրականությանը:

«Սա պատերազմ չէ բառիս բուն իմաստով, բայց Եվրոպայի հարձակման դեպքում այլ կերպ կլինի»,- «RT на русском»– ի տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան հենց հիմա:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ